Մայիսի 17-ի երեկոյան` ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Արցախի 24 հասցեի հարևանությամբ տեղի է ունեցել խոշոր ավտովթար: Նախնական տվյալներով, 76 համարի երթուղային տաքսին` «Գազել» մակնիշի, բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի: Արդյունքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Տարբեր տվյալներով, մահացել է 3-5 հոգի, այդ թվում և երթուղայինից և «Մերսեդեսից». երթուղայինի վարորդն ու նրա կողքի երկու ուղևորները կենդանի այրվել են: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 9 հոգի: