AM
18 May 2011 - 05:13 AMT

Սիսիանում և շրջակա գյուղերում դիմակավոր անձինք երեխանե՞ր են առևանգում

Սիսիանի թիվ 2 դպրոցում մայիսի 17-ին իրարանցում էր: Լուր էր տարածվել, թե առևանգել են 5-րդ դասարանի աշակերտուհի Նարինեին: Ինչպես հաղորդում է «Հրապարակը», առևանգողները եղել են երկու հոգի, որոնցից մեկը` դիմակով: Աղջկան, ըստ լուրերի, նստեցրել են սև «Վոլգա» ու տարել: Սակայն դպրոցի տնօրեն Հրանտ Արզումանյանը թերթին հերքել է լուրերը: Սիսիանցիները պատմում են, որ մեկ շաբաթ առաջ նման առևանգում եղել է նաև Սիսիանի թիվ 1 մանկապարտեզից և Բռնակոթից: