Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը օրերս հրապարակել է հերթական թերթոնը: «Հայկական ժամանակը» նկատել է, որ թերթոնի առաջին էջում մայիսի 31-ին Ազատության հրապարակում կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասին հայտարարությունն է, որում ասվում է. «Մայիսի 31-ին, ժամը 19-ին հանրահավաք և երթ Ազատության հրապարակում: Հայ ազգային կոնգրեսի մայիսի 31-ի հանրահավաքում նախատեսվում են քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի ելույթները»:
Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը գտնվում են բերդում 2008 թվականի մարտի 1-ի գործով: Վերջին շրջանում լուրեր են տարածվում, որ նրանք ազատ են արձակվելու մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության տոնի առթիվ:






