«Էրեբունի բժշկական կենտրոն»-ից հաղորդում են, որ մայիսի 17-ին Արցախի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովաթարի հետևանքով կենտրոն են բերվել 9 մարդ` տարբեր աստիճանի այրվածքներով և վնասվածքներով: Նրանք բոլորը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկանությունը հաղորդում է, որ տեղում մահացել են երկու վարորդները, այդ թվում Մերսեդեսի վարորդ 24-ամյա Սերգեյ Բախշյանը, ինչպես նաև երկու ուղևոր երթուղայինից:
Ներկայացնում ենք հիվանդանոցում գտնվող տուժացների անունները.
1. Գաբրիելյան Գեղամ 2. Գևորգյան Մուշեղ 3. Թափազյան Հովսեփ 4. Խաչատրյան Աննա 5. Հայրապետյան Գոռ 6. Մուրադյան Մարիաննա 7. Պապոյան Գոռ 8. Պետրոսյան Վալերի 9. Ստեփանյան Հռիփսիմե
Մայիսի 17-ի երեկոյան` ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Արցախի 24 հասցեի հարևանությամբ տեղի է ունեցել խոշոր ավտովթար: Նախնական տվյալներով, 76 համարի երթուղային տաքսին` «Գազել» մակնիշի, բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի: Արդյունքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Մահացել է 4 հոգի, այդ թվում և երթուղայինից և «Մերսեդեսից». երթուղայինի վարորդն ու նրա կողքի երկու ուղևորները կենդանի այրվել են: