AM
18 May 2011 - 06:47 AMT

Էլեկտրագնացքը Եղվարդի ճանապարհին հարվածել է 11-ամյա երեխայի

Մայիսի 17-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության «Երևան» կայարանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճըն-Եղվարդ գծահատվածում էլեկտրական գնացքը հարվածել է 10-12 տարեկան երեխայի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վարդենիս-Մասիս էլեկտրական գնացքը ժամը 7.20-ին Նոր Հաճըն-Եղվարդ ճանապարհի 37-րդ կմ-ի 4-րդ պիկետում հարվածել է 11-ամյա Ռուստամ Թ.-ին և պատճառել մարմնական վնասվածքներ:

Երեխան տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կատարվում է հետաքննություն, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը: