AM
13 May 2003 - 14:43 AMT

ՆԱՏՕ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՎԱՂԸ ԺԱՄԱՆԵԼՈՒ Է ԵՐԵՎԱՆ

Մայիսի 14-15-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը կայցելի Հայաստան: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Հայաստանի ղեկավարության հետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները եւ տարածաշրջանային հարցեր: