Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և հոգևոր առաջնորդ այաթոլա Համենեի միջև տարաձայնության հնարավոր զարգացումը կարող է դառնալ նախագահի հրաժարականը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի ղեկավարի տեղակալ Սևակ Սարուխանյանը: «Նույնիսկ եթե հրաժարականը չկայանա, 100 տոկոսով կարելի է ասել, որ Իրանում գործող ներկա ռեժիմը պատրաստվում է դրան»,- նշել է նա և հավելել, որ երկրի հոգևոր առաջնորդը հիմա սկսել է ակտիվ կառավարել երկիրը, ինչի մասին վկայում են իրանական ԶԼՄ-ների հրապարակումները:
Սարուխանյանը նաև հաղորդել է, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, նախագահի աշխատակազմի ղեկավար Ռահիմ Մաշային` հնարավոր թեկնածու է, որին Ահմադինեժադը ներակայացնելու է գալիք նախագահական ընտրություններում, գտնվում է տնային կալանքի տակ, իսկ նախագահի աշխատակազմի շատ ներկայացուցիչներ տարբեր մեղադրանքներով ձերբակալվել են` սկսած բյուջետային միջոցները ծախսելու մեջ մեղադրանքից մինչև սև մոգության մեջ մեղադրանքներ:
Սարուխանյանի խոսքերով, նախագահի և հոգևոր առաջնորդի միջև ներկա հակամարտությունն իրանական իշխանությունների նոր և հին սերունդների միջև պայքար է: Փորձագետը կարծում է, որ այդպես Իրանը պատրաստվում է 2012-ի խորհրդարանական ընտրությունների քաղաքական պայքարին:






