AM
18 Մայիս 2011 - 11:51 AMT

Եվրոպական խորհրդարանի նախագահը այցելեց Հայոց ցեղասպանության հուշարձան

Մայիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղավ Ցեղասպանության թանգարանում: Եժի Բուզեկը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում, Հիշողության պուրակում տնկեց եղեւնի, հաղորդում է խորհրդարանի մամլո ծառայությունը: