AM
18 May 2011 - 12:18 AMT

Երևանցիներին կսովորեցնեն պարել հունական և շոտլանդական պարեր

Մայիսի 21-ին Երևանի Սիրահարների այգում տեղի է ունենալու միջոցառումների շարք` նվիրված ԵՄ-Հայաստան փոխհամագործակցությանը: Այն կազմակերպվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից:

Միջոցառումը կմեկնարկի տեղեկատվական ցուցահանդեսով, որի ընթացքում կուսուցանվեն հունական և շոտլանդական պարեր, լեհական թղթարվեստ, կլինեն ֆրանսիական բեմադրություններ և այլն, որին կհաջորդի մրցույթը:

Միջոցառումների շարքը կավարտվի հայ, սերբ և գերմանացի DJ-ների և իտալացի երաժիշտների ելույթներով: