AM
19 May 2011 - 04:14 AMT

Մայիսի 21-ին բոլոր ցանկացողներին կսովորեցնեն Կոմիտաս երգել

Մայիսի 21-ին «Միտք» վերլուծական կենտրոնի շենքում տեղի կունենա Կոմիտասի մշակած երգերի ուսուցում: Միջոցառումը կազմակերպվել է «Հայֆոն» շարժման կողմից:

ԻնչպեսPanARMENIAN.Net -ի թղթակցին տեղեկացրեց «Հայֆոն» շարժման ներկայացուցիչը, հանդիպման ժամանակ Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս, օպերային երգիչ Վահագն Մարգարյանը, ինչպես նաև երգչուհի Աննա Մայիլյանի աշակերտները բոլոր ցանկացողներին կսովորեցնեն երգել Կոմիտասի մշակումներից «Սոնա յար», «Չինար ես», «Կաքավիկ» և «Անձրև» երգերը: