AM
19 May 2011 - 06:06 AMT

Մոսկվայում կայացավ «Հայկական գեղեցկություն» առաջին մրցույթը

Մայիսի 14-ին Մոսկվայի Արվեստի տանը տեղի ունեցավ առաջին եզակի «Հայկական գեղեցկություն» մրցույթը, որի գլխավոր հովանավորն է «Հայրենիք» ընկերությունը:

18 հայ գեղեցկուհիները մրցեցին այդ երեկո թագի ու հաղթողի տիտղոսի համար: Յուրաքանչյուր մասնակից պետք է ցույց տար իր հմտությունները մտավոր, խոհարարական ու ստեղծագործական մրցույթներում, իսկ եզրափակիչ փուլում երեկոյան զգեստների ցուցադրությունն էր:

Մասնակիցներից բացի, այդ երեկո հյուրերին իր ելույթներով ուրախացրեցին երգիչներ Արթուր Բեսթը, A-sen, Samo`l-ը, Hovic Studio և «Հայաստանի ծաղիկներ» կոլեկտիվները:

Երկար քննարկումներից հետո ժյուրին վերջապես կայացրեց իր որոշումը. «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Քրիստինե Աղաջանյանը, «Միսս ստեղծագործություն» անվանակարգում մրցանակը կիսեցին Նարինիա Ակոպովան և Լիանա Արոյանը, հատուկ մրցանակ և Manukian ընկերության զգեստի հավաստագիր ստացավ Էլիզա Մուրադյանը, իսկ գլխավոր մրցանակը «Միսս հայկական գեղեցկուհի» անվանակարգում և թանկարժեք մետաղներից ու ռուբիններով զարդարված թագը ստացավ Նարինե Խաչատրյանը: Հաղթողի թագը պատրաստված է անհատական պատվերով «Aper Style» ոսկերչական ընկերության վարպետների կողմից, իր գործի վարպետ Արշավիր Գրիգորյանի կողմից: