AM
13 May 2003 - 14:41 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՓԱՌԱՏՈՆ

Մոսկվայի բարեկամության տանը անց է կացվում հանրահայտ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված փառատոն: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, փառատոնին մասնակցում են Հայաստանի եւ Ռուսաստանի առաջատար կոլեկտիվները եւ կատարողները: Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2003 թվականը հայտարարված է որպես «Արամ Խաչատրյանի տարի»: