AM
19 Մայիս 2011 - 12:41 AMT

ՀՅԴ ներկայացուցիչները քննարկել են ընտրական օրենսգրքի բարեփոխումները Եվրամիության դեսպանների հետ

Մայիսի 19-ին ՀՅԴ պատվիրակությունը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, հանդիպեց Հայաստանում Եվրամիության դեսպանների հետ:

ԵՄ-ի կողմից հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը , Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Նիդերլանդների դեսպանները, Եվրամիության այլ պաշտոնյաներ։

ՀՅԴ պավիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը և ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Հանդիպման ընթացքում դեսպաններին ներկայացվել են ՀՅԴ տեսակետները երկրում տեղի ունեցող գործընթացների, ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ, ընդհանրապես, ընտրական գործընթացի, Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման գործընթացը Թուրքիայի կողմից սառեցնելու վերաբերյալ: