AM
19 Մայիս 2011 - 13:27 AMT

Նիկոլայ Բորդյուժան պարգևատրել է ՀԱՊԿ ՏԱՄՀԿ հայկական բաժանմունքի ղեկավարին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում մեդալներ է շնորհել ՀԱՊԿ չորս աշխատակիցների: Կազմակերպության մեդալներով այդ թվում պարգևատրվել Հեն այաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանամերձ վարչության ղեկավար Վիկտոր Վլասովն ու ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնի (ՏԱՄՀԿ) հայկական բաժանմունքի ղեկավար Նվեր Թորոսյանը:

«Ուզում եմ նշել, որ բոլոր պարգևատրված անձինք իրենց աշխատանքով նպաստում են Հայաստանի անվտանգության և հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանը»,- հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: