Մայիսի 21-ին մի խումբ երիտասարդների միջոցով սանիտարական աղբից կմաքրվի Կոտայքի մարզի Առինջ գյուղի միջնադարյան գերեզմանոցը, որը հարուստ է բազմաթիվ բացառիկ խաչքարերով, սակայն դրանց շուրջը թափված է մեծ քանակությամբ սանիտարական աղբ, իսկ խաչքարերի շուրջը մոլախոտ է աճում:
Այս նախաձեռնության հեղինակներն են Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը, «Ժառանգորդ» ուսանողական ակումբը և նույն ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնը: Ինչպես նշում են նախաձեռնողները, յուրաքանչյուր ցանկացող կարող է միանալ այս նախաձեռնությանը: