Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նրա խոսքերով, մասնավորապես, երկարացվելու է հարևան երկրներից, այդ թվում ԱՊՀ երկրներից հյուրերի առանց մուտքի արտոնագրի ռեժիմը՝ ներկա 90 օրից մինչև 180 օր: «Ընդունված ժամկետի հետ կապված խնդիրներ էին առաջանում, քանի որ հաճախ 90 օրը չէր բավականացնում»,- մայիսի 20-ին կառավարության նիստից հետո ասել է նա:
Բացի դրանից, ոստիկանության պետը հաղորդել է, որ 17 երկրների քաղաքացիներ իրավունք չունեն Հայաստան մուտք գործել առանց հատուկ մուտքի արտոնագրի ռեժիմի, բայց դրա հետ կապված խնդիրներ են առաջացել այդ երկրներում բնակվող մեր հայրենակիցների հետ: «Այդ պատճառով արտոնյալ կարգով սահմանին և օդանակավակայանում հանձնվելու է երկիր մուտք գործելու արտոնագիր»,- ասել է նա:
Ընդհանուր առմամբ, նրա խոսքերով, կառավարության քաղաքականությունն ուղղված է մուտքի կարգը և արտասահմանցիների արտաքսումը հեշտացնելուն, ինչը թույլ կտա նվազեցնել բյուրոկրատական քաշքշուկն այդ գործընթացներում: