AM
20 May 2011 - 09:29 AMT

Կարեն Կարապետյան. ՀԲ-ից ակնկալում ենք ոչ միայն խորհրդատվական, այլև ներդրումային աջակցություն

Մայրաքաղաքի կառավարման, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում Համաշխարհային բանկի առավել գործուն մասնակցության հնարավորություններին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Համաշխարհային բանկի ջրի, քաղաքային հարցերի և աղետների կառավարման ոլորտի ղեկավար Վաել Զակուտի հանդիպման ժամանակ։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը, ներկայացնելով իր ղեկավարած ոլորտի հիմնական ուղղությունները, նշել է, որ ցանկացած ոլորտում հաջողության կարելի է հասնել արդյունավետ կառավարման, մասնավոր հատվածի հետ ճիշտ համագործակցության պարագայում։

Երևանի քաղաքապետը ներկայացրել է քաղաքային տնտեսության կառավարման իր մոտեցումները և ընդգծել, որ մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ ֆինանսական այլ կառույցների հետ. ,- նշել է քաղաքապետը՝ մատնանշելով այն ոլորտները, որտեղ առկա են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ։

Վաել Զակուտը նշել է, որ Համաշխարհային բանկը տարբեր հիմնադրամների և վարկային կառույցների միջոցով ծրագրեր է իրականացնում քաղաքային իշխանությունների հետ՝ տրամադրելով ոչ միայն խորհրդատվական, այլև ծրագրավորման, ներդրումային աջակցության ծառայություններ։

Ներդրումային հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկին կներկայացնի զարգացման ծրագրերի առաջարկությունների փաթեթը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: