Հայաստանի կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2011թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170 մլն խորանարդ մետր։
«Ոռոգման նպատակով 2011 թվականին Սևանա լճից ջրառի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության մայիսի 20-ի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի և ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ պոմպակայանների իշխման տակ գտնվող 38.2 հազար հա հողատարածքների վրա մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու անհրաժեշտությամբ: