AM
20 May 2011 - 11:32 AMT

Արցախում կարևորում են համագործակցությունը հայ անվանի սրտաբանների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին ընդունել է «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին եւ վիրաբույժ Արա Անանյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը, քննարկվել են «Նորք-Մարաշ» կենտրոնի հետ համագործակցությունն ընդլայնելու, նրա ներուժը ու հարուստ փորձն Արցախի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ օգտագործելու հետ կապված հարցերը:

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել ավելի հաճախակի դարձնել այցելությունները Արցախ եւ աջակցել բժշկական կադրերի որակավորման բարձրացման գործընթացում, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: