AM
20 Մայիս 2011 - 14:09 AMT

Երեւանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հինգերորդ նիստը

Մայիսի 23-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ լիագումար նիստը:

Հայկական կողմի բանակցային թիմը ղեկավարում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան հարեւանության հարցերով վարչության տնօրեն Գունար Վիգանդը:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա ողջույնի խոսքով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: