Քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը մտահոգություն է փոխանցել, որ իշխանությունները միտք ունեն ազատ արձակելուց հետո իրեն այլևս կացության կարգավիճակ չտրամադրել և արտաքսել երկրից։
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ, օգտագործելով իրավական ու քաղաքական բոլոր միջոցները, հնարավոր ամեն ինչ կանի նման բան թույլ չտալու համար։ Սարգիս Հացպանյանն այն եզակի սփյուռքահայերից է, որ Հայրենիքի համար ամենածանր շրջանում իրեն անմնացորդ նվիրել է նրա պաշտպանության ու կառուցման գործին։ Նույնպիսի տոկունությամբ նա կրեց նաև քաղբանտարկյալի իր վիճակը՝ առանց երբևէ հրաժարվելու իր սկզբունքներից։ Սարգիս Հացպանյանն իր կյանքով է վաստակել Հայրենիքում ապրելու իրավուքը, և ոչ մեկը դրա դեմ ոտնձգություն կատարելու իրավունք չունի, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը։