AM
23 May 2011 - 07:09 AMT

Լույս է տեսել հայկական կինոյի մասին պատմող առաջին հայերեն գիրքը

Լույս է տեսել կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանի «Հայացք մեր կինոյին. պատմությունը և ներկան» գիրքը: Պատկերազարդ գիրքը պատմում է հայ կինոյի մասին` սկսած Համո Բեկնազարյանից մինչև մեր օրերը: «Ուզում էի, որ հայկական կինոյի պատմության մասին ամբողջական, ընդգրկուն և, որ պակաս կարևոր չէ, հայերեն գիրք լինի, քանի որ մինչ օրս լույս տեսած գրականությունը հիմնականում եղել է ռուսերեն», ասում է գրքի հեղինակը:

Գալստյանի խոսքերով գիրքը 15 տարվա մտորումների ու կուտակումների արդյունք է, թեև բուն աշխատանքը տևել է մեկ տարի: Ըստ նախնական գաղափարի այն պետք է լիներ երկլեզու` հայերեն և իսպաներեն, բայց որոշ բարդություններից ելնելով, դեռևս իսպաներեն թարգմանության հարցը մնում է չլուծված, հաղորդում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կայքը:

Գիրքը լույս է տեսել 600 օրինակ տպաքանակով` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից: