AM
23 May 2011 - 07:52 AMT

Ատոմակայանի մոտակայքում երկու ական են հայտնաբերել

Մայիսի 22-ին՝ ժամը 15.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի հարակից դաշտում (ՀԱԷԿ-ից 800մ հեռու) հայտնաբերվել է ականանետի 82մմ տրամաչափի 2 ական:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Սակրավորները ականները տեղափոխել են անվտանգ վայր` հետագա վնասազերծման համար: