Երեւանում այսօր մեկնարկել է տնտեսական համագործակցության հայ-ամերիկայն աշխատանքային խմբի 6-րդ նիստը: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, նիստի առաջին օրվա ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանին տրամադրվելիք ԱՄՆ օժանդակությանը, ներդրումների եւ երկու երկրների միջեւ առեւտրի ակտիվացմանը առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ կոռուպցիայի, մարդկանց անօրինական փոխադրումների, փողերի լվացման դեմ պայքարին, աղքատության նվազեցմանն ուղղված աշխատանքներին, Հայաստանի բանկային համակարգի, էնեգետիկ հատվածի բարեփոխումներին առնչվող հարցեր: