AM
23 May 2011 - 13:20 AMT

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողները դուետներ կկազմեն դասախոսների հետ

Մայիսի 24-ին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի մշակույթի տանը տեղի է ունենալու համերգ բուհի ուսանողների մասնակցությամբ: Բուհի ուսանողները դուետներով հանդես կգան իրենց դասախոսների և հայ էստրադայի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում են համալսարանի մամլո բաժնից, ուսանողները հանդես կգան Միհրան Ծառուկյանի, Արսեն Սաֆարյանի, Վարդան Բադալյանի և Դավիթ Սասունցու հետ, բացառապես հայալեզու երգերով: Համերգը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետությանը: