AM
24 May 2011 - 10:58 AMT

Խաչիկ Չալիկյան. Ռաբիզը վերևից պարտադրված երևույթ է

«Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ, ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը գտնում է, որ ռաբիզ երաժշտությունը վերևից պարտադրված երևույթ է, որովհետև, ըստ նրա, ոչ գիտակից ամբոխին կառավարելը շատ ավելի հեշտ է: «Լավը մարդկանց չմատուցել և հայտարարել, թե մարդիկ չեն սիրում, չեն ընկալում դա, սխալ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Չալիկյանը: «Դա ծրագրված երևույթ է: Երբ ես հեռուստաընկերություններին որևէ խելամիտ ծրագիր եմ առաջարկում, նրանք պատասխանում են, թե «մեզ էլիտար մշակույթ պետք չէ»: