Հունիսի 2-ին Արամ խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Իրինա Տիգրանովայի հիշատակի երեկոն: Այդ օրը կցուցադրվի Վերդիի «Ռեքվիեմի» բոլոր ժամանակների լավագույն տեսագրություններից մեկը, որը կատարվել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից, դիրիժոր` Կլաուդիո Աբբադո, մենակատարներ` Ա. Գեորգիու, Ռ. Ալանյա, Դ. Բարչելլոնա և Յ. Կոնստանտինով: Այս ցուցադրությունը ավանդական է, սակայն ինչպես նշում են կազմակերպիչները, առաջին անգամ է անցկացվում առանց Տիգրանովայի:
Իրինա Տիգրանովան Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր, հայ անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի այրին, ով մահացավ այս տարի: