AM
25 May 2011 - 08:16 AMT

ԱՄՆ Ուեսլեյան համալսարանի դասախոսներն ու ուսանողները ծանոթացել են Հայաստանի կառավարության աշխատանքին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 25-ին ընդունել է ԱՄՆ Ինդիանա նահանգի Ուեսլեյան համալսարանի դասախոսներին և ուսանողներին:

Ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գործունեության հիմնական սկզբունքներն ու մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Այնուհետև վարչապետը պատասխանել է համալսարանականներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի կառավարման համակարգին, պետություն-եկեղեցի հարաբերություններին, միջին խավի ձևավորմանն ուղղված կառավարության ջանքերին, ներքաղաքական վիճակին, ինչպես նաև միջհամալսարանական կապերի ամրապնդմանը:

Ինդիանայի Ուեսլեյան համալսարանը` հիմնադրված 1920թ., քրիստոնեական համալսարան է, որի նպատակը հումանիտար և մասնագիտական կրթության ապահովումն է: Այն համարվում է ԱՄՆ «միջին Արևմուտքի լավագույն մասնագիտական համալսարաններից մեկը»: