AM
25 May 2011 - 11:30 AMT

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կհարստանա նոր՝ «Կորիզ» և «ԱՊՀ երկրների կինոն» ծրագրերով

«Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնը, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը, հարստացել է կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» ծրագրով: Ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդ կինոռեժիսորներին իրականացնել իրենց ծրագրերը, ձևակերպել իրենց պահանջներն ու խնդիրները, թույլ կտա հասկանալ ստեղծվող վաղվա կինոյի տեսակն իր ժանրային առանձնահատկություններով:

Հաշվի առնելով հանդիսատեսի և մասնագետների մեծ հետաքրքրությունը դեպի ԱՊՀ երկրների կինոարտադրանքը, 2011 թ-ին «Ոսկե ծիրանը» ներկայացնելու է նոր, արտամրցութային ծրագիր`«ԱՊՀ երկրների կինոն» խորագրով: Ծրագիրը նվիրված կլինի ԱՊՀ ստեղծման 20-ամյակին: