2014 թվականին Հայաստանում նախատեսվում է ավարտին հասցնել ավանդերի փոխհատուցման գործընթացը: Ինչպես ՀՀ ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ սոցիալական ապահովության և աշխատանքի հարցերով նախարար Արթուր Գրիգորյանը, ավանդների փոխհատուցման համար հաշվառված 62 հազար քաղաքացիներից փոխատուցում արդեն ստացել են 37 հազարը:
“Գործընթացը շարունակվում է, և եթե այս տեմպով շարունակենք, ապա 2014 թվականին մնացած հաշվառված անձինք ևս կստանան փոխահատուցում”,- ասաց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է ստալինյան շրջանում Հայկական ԽՍՀ-ում բռնադատվածների կենսապահովմանը, նախարարը հաղորդեց, որ կառավարությունը ներկայւումս մշակում է նախագիծ, որը վերաբերում է ոչ միայն անմիջապես բռնադատվածներին, այլ իրենց ժառանգներին: Արթուր Գրիգորյանը նշեց, որ պետությունը չի կարող մշտապես փոխհատուցել բռնադատվածների հետագա սերունդներին:
«Այսօր կառավարությունը իրականացնում է բռնադատվածներին երկարաժամկետ անտոկոս վարկերի տրամադրման գործընթաց: Այսօրվա դրությամբ վարկառուների միայն վեց տոկոսն է վերադրաձրել պետությանը այդ միջողնցերը: Այս իսկ պատճառով մոտ ժամանակներս մենք կունենանք այս մարդկանց փոխհատուցման հետ կապված նոր իրավիճակ»,- հայտարարեց նախարարը: