AM
26 Մայիս 2011 - 04:28 AMT

«Ժամանակ». Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը

Ինչպես նշում է «Ժամանակ» օրաթերթը, իրենց ունեցած իշխանական աղբյուրների համաձայն, մայիսի 25-ին հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը: Ըստ թերթի տեղեկությունների, Գագիկ Համբարձումյանն անձամբ շատ քիչ առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ, սակայն իր ենթակայության տակ ոստիկանության բազմաթիվ քննիչներ օրենքի խախտմամբ ներգրավված են եղել ՀՔԾ աշխատանքների մեջ: