AM
26 May 2011 - 12:21 AMT

«Մենք ենք մեր հաղթանակը» մեծամաշտաբ ֆլեշ-մոբի կազմակերպման օրը տեղափոխվել է

Մայիսի 27-ին` «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» կողմից Շահումյանի անվան հրապարակում ծրագրված «Մենք ենք մեր հաղթանակը» խորագիրը կրող մեծամասշտաբ երիտասարդական ֆլեշ-մոբը տեղափոխվել է մայիսի 29-ը, ժամը 10:30-ը: Ինչպես հաղորդում է կենտրոնի մամլո ծառայությունը, ժամկտը տեղափոխվել է, հաշվի առնելով մասնակիցների զբաղվածությունը աշխատանքային օրերին:

Միջոցառման շրջանակներում ավելի քան 800 երիտասարդներ` կարմիր, կապույտ և ծիրանագույն շապիկներով, կազմելու են «հաղթանակ» բառը` հայերենով և անգլերենով, այնուհետև խոնարհվելու են մայր հողին, ձեռքերը պարզելու են դեպի երկինք և 3 անգամ կանչելու են «հաղթանակ» բառը: Այս ամենը նկարահանվելու է ուղղաթիռից և օգտագործվելու է` որպես համանուն ֆիլմի վերջաբան: Ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն ֆլեշ-մոբի միջոցառումից անմիջապես հետո: