Շուտով ռուս անվանի երգչուհի Զեմֆիրան կարող է ուրախացնել իր հայ երկրպագուներին երևանյան համերգներով: Ինչպես հայտնի է, Facebook սոցիալական ցանցում բացվել է «Զեմֆիրային պահանջում ենք Հայաստան» խումբը, որի մեջ մտնում է ավելի քան 2300 մարդ: Խմբի նախաձեռնողերի նպատակն է Հայաստանում կազմակերպել ռուս երգչուհու համերգը: Շահագրգիռ անձանց արդեն ուղարկվել են համապատասխան նամակներ, որոնք իրենց կողմից հավանություն են տվել Երևանում Զեմֆիրայի համերգը կազմակերպելու գաղափարին:
Տվյալ պահին համերգ կազմակերպելու վերաբերյալ բանակցությունները երկրորդ փուլում են: Երգչուհին արձակուրդում է Ռուսաստանի սահմաններից դուրս և միայն նրա վերադառնալուց հետո հնարավոր կլինի քննարկել Հայաստանում համերգ անցկացնելու հետ կապված հարցերը:
Սակայն, համերգից առաջ խմբի մասնակիցները հունիսի 2-ին ժամը 20:00-ին հավաքվելու են Երևանի ակումբներից մեկում, որտեղ տեղի է ունենալու «Զեմֆիրա Party»-ին:
Համերգի ամսաթիվը դեռ չի որոշվել երգչուհու ժամանակացույցի պատճառով, որը նոր ալբոմ է ձայնագրում: Նախատեսվում է, որ համերգը տեղի կունենա ամռանը: