AM
27 Մայիս 2011 - 04:35 AMT

Թուրքիան ցանկանում է ցույց տալ, թե «ով է տան տերը», ասել է Վլադիմիր Զախարովը

«Թուրքիայի գլխավոր խնդիրն այժմ անկախ Քրդստանի ստեղծումն է, որի գաղափարը համառորեն առաջ է մղում ԱՄՆ-ն: Ապագա Քրդստանի հիմնական տարածքը Իրաքի ու Քրդստանի տարածքն է: Եթե ավելի լայն նայենք, ապա դա նաև Իրանի, Սիրիայի ու Հայաստանի տարածքի հաշվին կարող է լինել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել է ռուս փորձագետ Վլադիմիր Զախարովը: Ըստ նրա, հենց այդ նպատակով 2008թ. օգոստոսից Թուրքիան ամեն գնով աշխատում է ցույց տալ, թե «ով է տան տերը», այսինքն ով է իշխում Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում:

«Հիշեք, օգոստոսյան պատերազմից հետո, միայն Թուրքիան շտապեց հանդես գալ Հարավային Կովկասում անվտանգության պլատֆորմով: Սակայն Անկարան կվարի իր քաղաքականությունը տարածաշրջանում Ռուսաստանի հետ միասին: Տանդեմը փորձում է իր կարգերը հաստատել Կովկասում: Ես կարծում եմ, որ առաջիկա կես տարին որոշիչ է լինելու»,-ասել է Զախարովը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք ԱՄՆ-ն առճակատման կգնա Իրանի հետ: