Մայիսի 27-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում կայանալու է «Ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն» խորագրով համերգ: Համերգի կազմակերպիչն է ՀՀ կառավարությանն առնթեր պատական եկամուտների կոմիտեն: Համերգին մասնակցելու են The Bambir, Dogma, Road Movie, VO.X և E.V.A. խմբերը:
Համերգի բոլոր տոմսերը մասնակցելու են Yamaha կիթառների խաղարկությանը: Տոմսի արժեքն է 1000 դրամ:
Համերգի նպատակն է խրախուսել հասարակությունում, որպեսզի բոլորը պահանջեն ՀԴՄ կտրոններ: