ՀՀ ապագա խորհրդարանում ձեռներեց պատգամավորներն ավելի քիչ կլինեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: Նա նշել է, որ ամենից սակավ նրանց քանակը կլինի ՀՀԿ-ում:
«Խոսակցություններ այդ մասին գնում են և ես կարծում եմ, որ երկրի քաղաքական ղեկավարությունը կգնա այդ քայլին»,-ասել է ՀՀԿ ներկայացուցիչը: Ըստ Պետրոսյանի, ավելի նպատակահարմար կլինի, որ գործարարները զբաղվեն սեփական բիզնեսի ընդլայնմամբ, իսկ իրենց շահերի առաջ մղումը թողնեն մասնագետներին:
Նա նաև ընդգծել է, որ խորհրդարանի լուծարման և նախագահի պաշտոնանկության համար պատճառներ չկան:






