AM
27 May 2011 - 09:09 AMT

«Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնությունը ահազանգում է հայակական գրախանութներում ապազգային քարտեզների վաճառքի մասին

Հայաստանյան գրախանութներում վաճառքի են հանված Հայաստանի և Արցախի պատկերներով քարտեզներ, որոնցում ազատագրված տարածքները ներառված են Ադրբեջանի կազմում: Այս մասին ահազանգում է«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը:

«Մինչ հայ հրատարակիչները Ադրբեջանին են «նվիրաբերում» մեր պապենական հողերը, ադրբեջանցիներն իրենց քարտեզներում «յուրացնում» են ոչ միայն այսօրվա ԼՂՀ-ն, այլև հոծ գծով թվացյալ սլաք են անցկացնում ԼՂՀ-ից դեպի Նախիջևան` կիսելով Սյունիքը:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում ապազգային քարտեզների հրատարակիչներին ջուր չլցնել ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին, իսկ գրախանութների տնօրեններին` չնպաստել այդ խայտառակության տարածմանը»,- նշված է PanARMENIAN.Net-ին ուղարված հայտարարության մեջ: