«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայկական բուհերի ուսանողներից կազմում է ուսանողական շինարարական խումբ, որը ամառը կմասնակցի Սոչիում օլիմպիական օբյեկտների շինարարությանը: Խմբի մեջ կընդգրկվեն 20 ուսանողներ, որոնք կաշխատեն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կապալառու կազմակերպությունների կազմում:
Բացի դրանից, ՀԿԵ-ն նաև կազմում է ուղեկցորդների ուսանողական խմբեր: 50 ուսանողները ամառային արձակուրդների ժամանակ կաշխատեն ուղեկցորդ «Հայաստան» ֆիրմային գնացքում Երևան-Բաթումի-Երևան երթուղու վրա: Ամառային աշխատանքը ընկերությունում մեծ հեռանկարներ է բացում ուսանողների առջև՝ լավագույները կարող են աշխատանքի անցնել ՀԿԵ-ում:
Ինչպես նշվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, ՀԿԵ-ն արդեն համագործակցել է ՀՊՃՀ-ի հետ՝ 2009-ին համալսարանի 10 ուսանողները արդեն աշխատել են Երևան-Բաթումի-Երևան գնացքում և արժանացել են ուղևորների երախտագիտությանը:
«ՀԿԵ-ն մեծ ուշադրություն է դարձնում հայկական բուհերի հետ համագործակցությանը մասնագետների պատրաստման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ: