AM
27 May 2011 - 13:49 AMT

Մայիսի 28-ի Ազատության հրապարակի համերգին մասնակցող աստղերը ստիված կլինեն երգել առանց ֆոնոգրամայի

Մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա Գյումրիի «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի համերգը ճանաչված հայ երգիչների հետ համատեղ: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտնեց համերգի կազմակերպիչ «Դոմինո Փրոդաքշնի» աշխատակիցը, յուրաքանչյուր երգիչ կկատարի երկու երգ: Համերգին մասնակցելու են Եվա Ռիվասը, Արամեն, Արսեն Սաֆարյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Ռոլանդ Գասպարյանը, Շուշան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը, Լեյլա Սարիբեկյանը, Թաթա Սիմոնյանը, Հայկոն, Նունե Եսայանը և Շուշան Պետրոսյանը: Համերգը նվիրված է Հայաստանի Առաջին հանրպետությանը:

Այս իրադարձությունը կարելի է բավական դրական գնահատել, քանի որ համերգը լինելու է կենդանի հնչեղությամբ: Պետական համերգներին ֆոնոգրամայի կիրառման արգելումը դրական է անդրադառնում համերգների որակի վրա և ձայնային լավ տվյալներ ունեցող երգիչներն են մասնակցում համերգին: Բացի դրանից, գովելի է այն փաստը, որ ճանաչված հայ երգիչներ են մասնակցում համերգին, քանի որ այն պետական տոնի է նվիրված, և նման առիթով ցանկացած երգիչ չէ, որ պետք է մասնակցի: Այս տարի տոնական համերգը լայնամասշտաբ է, մասնակցում է մի քանի տասնյակ երաժիշտներից բաղկացած Գյումրիի «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբը, որն արժանացել է բազում մրցանակների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Պրոդյուսերական կենտրոնը նախատեսել է նաև նստատեղեր, որոնց մոտաժումը օրեր տևեց: Բոլոր նստատեղերը հրավիրատոմսերով են, և օրեր առաջ են սպառվել: «Դոմինո Փրոդաքշնի» ներկայացուցիչը հավելեց, որ թեև հրավիրատոմսերն արդեն սպառվել են, սակայն հրապարակում կտեղադրվի երկու մեծ էկրան, որոնց միջոցով հրապարակում հավաքված մարդիկ կկարողանան դիտել համերգը: Օրեր առաջ կազմակերպիչները հայտարարել էին հրավիրատոմսերի բաժանման մասին: Սակայն, ըստ իս, կարելի էր այդ նստատեղերը հատկացնել թոշակառուներին, հղի կանանց կամ սահմանափակ կարողություններով մարդկանց, որովհետև նրանցից շատերը կցանկանային ունկնդրել համերգը, սակայն ֆիզիկական վիճակը թուլ չի տալիս կենդանի համերգ լսել ոտքի վրա:

Համերգային ծրագիրը կուղեկցի լազերային շոուն: Հավանաբար, ոմանց դա դուր չի գա, քանի որ մեծ ծախսերի հետ է կապված, սակայն տարեկան մեկ-երկու անգամ նման համերգներ կազմակերպելը Հայաստանի բյուջեին մեծ վնաս չի հասցնի: