Մոտ 20 հայկական ընկերություններ կմասնակցեն մայիսի 14-17-ը Կիեւում կայանալիք ԱՊՀ երկրների ապրանքների, ծառայությունների եւ տեխնոլոգիաների միջպետական ցուցահանդես-վաճառքին: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտնել Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչ Լուսինե Բալայանը, ցուցահանդեսին հատուկ ուշադրություն են հատկացրել հայկական վերամշակող եւ զբոսաշրջության ընկերությունները: