AM
28 Մայիս 2011 - 09:14 AMT

Սամվել Բալասանյան. Մայիսի 28-ի խորհուրդը նաև այն է, որ միասնական լինելու դեպքում մենք անպարտելի ենք

93 տարի առաջ այս օրերին հայ ազգը, շարունակվող ցեղասպանության, զանգվածային տեղահանությունների, սովի ու համաճարակի պայմաններում ռազմական արվեստի և սառը տրամաբանության շրջանակներում չտեղավորվող սխրանքներ գործեց` Բաշ Ապարանում, Սարիղամիշում և Սարդարապատում ջաղջախելով թուրքական կանոնավոր, բազմաքանակ բանակն ու հրոսակախմբերին, ասվում է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձում:

«Դրանով իսկ թույլ չտրվեց թշնամուն վերջնականապես զրկել մեզ` մեր պատմական հայրենիքի այս փոքր հատվածում ապրելու իրավունքից և կերտվեց Հայաստանի Առաջին հանրապետությունը:

Իմ խորին համոզմամբ` Մայիսի 28 ի խորհուրդներից մեկն այն է նաև, որ միասնական լինելու դեպքում մենք իսկապես անպարտելի ենք:

Հավատացած եմ` նման միասնականություն կդրսևորենք նաև հիմա, բոլոր ժամանակների մեր հաղթանակները պահելու և դրանք ամրապնդելու համար:

Կրկին շնորհավորում եմ մեզ բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն ու հաջողություն: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե հաղթանակած հայ ժողովուրդը»,-ասվում է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի ուղերձում: