AM
30 Մայիս 2011 - 11:12 AMT

Երևանում կայացել է հայկական ավանդական կուսակցությունների ղեկավարների հանդիպումը

Մայիսի 30-ին ՍԴՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հայ երեք ազգային կուսակցությունների` ՍԴՀԿ, ՌԱԿ, ՀՅԴ համահայկական մարմինների ղեկավարների` Սեդրակ Աճեմյանի, Մայք Խառապյանի և Հրանտ Մարգարյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին համահայկական օրակարգի ձևավորման և համազգային նշանակություն ունեցող մի շարք հարցեր: