AM
31 May 2011 - 15:23 AMT

Մայիսի 31-ին` 19:00-ի դրությամբ, ՀՀ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել 328 դատապարտյալներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչաձի կրճատման գործընթացը: Մայիսի 31-ին` ժամը 19:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 328 դատապարտյալ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կազմում է 29, «Էրեբունի» – 78, «Վարդաշեն» – 30, «Դատապարտյալների հիվանդանոց» – 23, «Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ» – 35, «Վանաձոր» – 14, «Սևան» – 40, «Հրազդան» – 17, «Աբովյան» – 1, «Գորիս» -11 և «Կոշ» – 50:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: