Հայաստանի Երիտասարդական խորհրդարանը ձեռնամուխ է եղել աշխատանքին: Հունիսի 1-ին Հայաստանի Ազգային ժողովում կայացել է Երիտասարդական խորհրդարանի անդամներին մանդատների հանձնման արարողությունը:
Երիտասարդական խորհրդարանը ստեղծվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, որպես կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովին առընթեր հասարակական խորհդատվական մարմին:
Երիտասարդական խորհրդարանը կազմված է 131 պատգամավորներից, որոնք Հայաստանի 18-30 տարեկան քաղաքացիներ են: Մանդատները նրանց հանձնել է ՀՀ ԱԺ նախագահը: «Համոզված եմ, որ դուք կշարունակեք աշխատանքի ավանդույթները, որոնք ձևավորվել են օրենսդրական կառուցվածքում: Հուսով եմ դուք կաշխատեք հանդուրժողականության, համերաշխության և բազմակարծության մթնոլորտում, անկախ նրանից, թե ինչ դիրքորոշման եք հարում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: