AM
1 Հունիս 2011 - 12:30 AMT

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԲ ներկայացուցչին երկրին աջակցելու համար

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 1-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին` ինչպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման գործում ցուցաբերած աջակցության, այնպես էլ մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին բանկի շարունակական և արդյունավետ օժանդակության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ՀԲ-ի ծրագրերի ընթացքին, ինչպես նաև համագործակցության առաջիկա ծրագրերին: