AM
2 Հունիս 2011 - 09:33 AMT

Արտակ Զաքարյան. Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկում ընդդիմության հետ երկխոսության օրակարգը

Ի տարբերություն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի իշխանությունները դեռևս չեն քննարկում ընդդիմության հետ հնարավոր բանակցությունների օրակարգը: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, կարևոր է ոչ այնքան բանաձևի ձևաչափը, այլ հենց երկխոսությունը:

«Իշխանություններն առաջնորդվում են ոչ թե ՀԱԿ պահանջներով, այլ հասարակության»,- ասել է Զաքարյանը: