AM
6 Հունիս 2011 - 08:13 AMT

ՀՅ Դաշնակցություն. ՀԱԿ-ին հաջողվեց միջազգային ճնշում ապահովել Հայաստանի վրա

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համաձայն է նրա հետ, որ Հայ ազգային կոնգրեսին հաջողվել է միջազգային ճնշում ապահովել Հայաստանի ղեկավարության վրա: «Ես լիովին համաձայն եմ դրա հետ:Նրանք կարողացել են աննախադեպ միջազգային ճնշում ապահովել Հայաստանի վրա: Բայդ այդ ճնշումն ուղղված է ոչ թե Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը, այլ ղարաբաղյան հիմնախնդրին»,- ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, արտաքին ազդեցություն ընդունակ է ստանալ միայն այն ուժը, որն ապահովելու է միջազգային խաղացողների ճնշումը ղարաբաղյան հակամարտության վրա: