AM
6 June 2011 - 09:39 AMT

Համաներմամբ արդեն 400 դատապարտյալ գտնվում են ազատության մեջ

Հունիսի 5-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 400 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 7 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 43-ը,

«Էրեբունի» – ազատ է արձակվել 91-ը,

«Վարդաշեն» – ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1,

«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 24-ը, կրճատում 3,

«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» – ազատ է արձակվել 42-ը,

«Վանաձոր» – ազատ է արձակվել 14-ը,

«Սևան» – ազատ է արձակվել 48-ը,

«Հրազդան» – ազատ է արձակվել 19-ը,

«Աբովյան» – ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,

«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը,

«Կոշ» – ազատ է արձակվել 77-ը:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը: