AM
6 Հունիս 2011 - 16:16 AMT

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդականը հրաժարական է տվել

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունից, մայիսի 30-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել: Նույն օրը նախարարը նրան հեռացրել է պաշտոնից:

Հրաժարականի պատճառը չի պարզաբանվում, պարզ չէ նաև, թե ով կփոխարինի Գևորգյանին այդ պաշտոնում: Խորհրդականի հրաժարականը կապում են նաև վերջերս հրապարակված սկանդալային տեսանյութերի հետ մի միջոցառումից, որտեղ պաշտոնյան, ենթադրվում է` Արմեն Գևորգյանը, հեռախոսով պոռնոգրաֆիկ բնույթի կայքեր էր դիտում: