AM
7 June 2011 - 12:34 AMT

Կարմիր խաչը կազմակերպում է միջոցառումների շարք նվիրված ՄԻԱՎ-ի կանխարգելմանը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Կողմնորոշվելու ժամանակն է» ծրագրի շրջանակներում Հայաստանի 11 մարզերում իրականցնելու է կրթական հանրային լայնամասշտաբ միջոցառումներ` բացօթյա համերգներ, տեղեկատվական քարոզարշավներ, երթեր, կինոդիտում-քննարկումներ և հեռուստաշոուներ, որոնց նպատակն է կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը և բարձրացնել ՀՀ ազգաբնակչության իրազեկությունը ՄԻԱՎ-ի վերաբերյալ:

Վերը նշված ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հայտարարում է լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես-մրցույթ «ՁԻԱՀ. գիտեմ, մտահոգ եմ, գործում եմ» խորագրով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին ընկերությունից, ցուցահանդեսը տեղի է ունենալու հուլիսին, սակայն կոնկրետ օրը և վայրը որոշված չէ:

Ցուցահանդես-մրցույթի նպատակն է նպաստել ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ու ՄԻԱՎ-ով ապրողների նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը: